McCann գովազդային ընկերությունը, Microsoft-ի Windows 8 ՕՀ-ի մեկնարկային էկրանը (Live Tiles) գովազդելու համար, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի փողոցներից մեկում երկու շենքերի արանքում ստեղծել է հատուկ կեղծ պատ և տեղադրել փողոցի վրա հատուկ սալիկ Live Tiles-ի տեսքով՝ երաժշտության նշանով: Հետաքրքրասեր անցորդները կանգնում են սալիկի վրա և պատն ընկնում է և սկսվում է մեծ երաժշտական շոու: Լավ է տեսնել, քան կարդալ այս գովազդի մասին :))