Samsung Galaxy S4՝ նոր կոնցեպտ

Լուրերն այն մասին, թե գալիք տարվա գարնանը Samsung ընկերությունը պատրաստվում է ներկայացնել իր ֆլագման սմարթֆոնի նոր՝ Galaxy S4 տարբերակը, հանգիստ չեն թողնում դիզայներներին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2013թ. ամենասպասված սմարթֆոնի հերթական կոնցեպտը՝ նախագծված դիզայներ Նիկոլայ Պրետների կողմից:


Նրա նախագծած Samsung Galaxy S4-ն առաջարկում է 12Մպ հիմնական և 4.5Մպ դիմային HD ֆոտոխցիկ, 1.9Գհց քառամիջուկ պրոցեսոր, 5.1 դյույմ Super AMOLED Plus էկրան: Մնացյալ պարամետրերն են SD քարտի մուտք, LTE ցանցերի հետ համատեղելիություն, անլար լիցքավորում, 2650 մԱ/Ժ մարտկոց և այլն:

Սարքն ունի 3 տարբերակ՝ 16Գբ, 32Գբ և 64Գբ ներկառուցված հիշողությամբ: Այն աշխատում է Android Key Lime Pie 5.0 դեռևս չթողարկված բջջային ՕՀ-ով և ունի բրենդային TouchWiz 6.0 ինտերֆեյս: Այն համատեղելի է նաև Samsumg-ի բրենդային տեխնոլոգիաների հետ՝  S Gestures, S Voice, S Note և S Music: