Ֆիննական Jolla ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր բջջային օպերացիոն համակարգ Sailfish-ը՝ նախագծված MeeGo ՕՀ-ի հիմքով:
Sailfish ՕՀ-ի ինտերֆեյսի հիշեցնում է որոշ չափով Android-ի պատկերներին (icons) և ինչ որ չափով՝ Windows Phone-ի սալիկներին (Live Tiles): Ինչպես հաղորդում է The Next Web-ը, նոր ՕՀ-ով աշխատող առաջին սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն 2013թ.: Այս պահին ընկերությունը համաձայնագիր է կնքել չինական D.Phone կոչվող մանրածախ վաճառքի ցանցի հետ և ֆիննական բջջային օպերատոր DNA-ի հետ: Բացի սմարթֆոններից, նոր ՕՀ-ն օգտագործվելու է նաև պլանշետներում, հեռուստացույցներում և այլ էլեկտրոնային սարքերում: