Ուղիղ 20 տարի առաջ, 1992թ. դեկտեմբերի 3-ին, ծրագրավորող Նեյլ Պապուորտը ուղարկեց պատմության մեջ առաջին ՍՄՍ հաղորդագրությունը: Այն ուղղված էր իր ընկերոջը՝ Vodafone-ի աշխատակից Ռիչարդ Ջարվիսին: Հաղորդագրության բովանդակությունն էր՝ «Բարի Սուրբ Ծնունդ»: Այս ՍՄՍ-ը կարճ հաղորդագրությունների տեխնոլոգիաների սկիզբը դրեց:
Անցած 20 տարիների ընթացքում նմանատիպ հաղորդագրությունների ուղարկման տեխնոլոգիաները բազմաթիվ լուրջ փոփոխություններ են կրել: Օրինակ ի սկբանե ՍՄՍ հնարավոր էր ուղարկել միայն անհատական համակարգչից: Իսկ այսօր այդ ֆունկցիայով հագեցած են աշխարհում գոյություն ունեցող բոլոր հեռախոսները:
Չնայած IM ծառայությունների առկայությանը՝ ՍՄՍ-ի առավելությունը մնում է իր ունիվերսալությունը.վերջինս չի պահանջում որևէ հավելյալ ծրագիր:
Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ այսօր աշխարհում ամեն տարի ուղարկում են 8 տրիլիոն ՍՄՍ հաղորդագրությունը: Իսկ ամենաակտիվ ՍՄՍ ուղարկողները 18-25 տարեկան երտասարդներն են: