2013թ. հունվարին կկայանա Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի պրեմիերան

2013թ. սկզբում՝ հունվարին կթողարկվի Apple-ի համահիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմը, որում նրա դերը մարմնավորում է դերասան Էշթոն Կատչերը: Ֆիլմը պատմում է Սթիվ Ջոբսի 30 տարիների կյանքը՝ 1971-ից մինչև 2000: Ֆիլմում նրան կտեսնենք Apple-ի, NeXT-ի և Pixar-ի հիմնադրության ժամանակներում: Ֆիլմը բաղկացած է լինելու երեք մասին՝ յուրաքանչյուրը 30 րոպես տևողությամբ: Սցենարի հեղինակ Ահարոն Սորկինին:

Ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 27-ին՝  Sundance փառատոնի փակման արարողության ժամանակ: Դեռևս հայտնի չէ, թե երբ է այն ցուցադրվելու կինոթատրոններում:

Աղբյուրը՝ engadget.com