Meizu MX2՝ iPhone-ի չինական կրկնօրինակը

Չինական Meizu ընկերությունը հաջողությամբ ստեղծել է iPhone սմարթֆոնի կրնկնօրինակ՝ աշխատող Android օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի անունն է՝ Meizu MX2: Այն ունի բավական տպավորիչ տեխնիկական բնութագիր: Սմարթֆոնի էկրանը 4.4 դյույմ է՝ 1280х800 պիքսել թույլատվությամբ: Այն աշխատում է քառամիջուկ պրոցեսորով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ: Սմարթֆոնը թողարկվել է երեք տարբերակով՝ 13Գբ, 32Գբ և 64Գբ: Ամենն iPhone-ի պես:

Հարկ է նշել, որ Meizu MX2-ը բնականաբար տարբերվում է iPhone-ից, այլապես Apple-ի փաստաբաններն արդեն դատարան հայց ներկայացրած կլինեին:

Նախևառաջ, սմարթֆոնի Home կոճակին փոխարինում է սենսորային կոճակը, որը լուսավորվում է տարբեր ծանուցումներ ստանալիս: Բացի դրանից, սմարթֆոնն աշխատում է Android 4.1 Jelly Bean ՕՀ-ով և ունի հիմնական և դիմային ֆոտոխցիկներ: Meizu MX2-ը կշռում է 142 գրամ, մինչդեռ iPhone 5-ը՝ 112: Բացի դրանից սմարթֆոնը թողարկվում է միայն մեկ գույնով՝ սև: