Google I/O 2013 կոնֆերանսի կանցկացվի մայիսին

Ինտերնետ-հսկա Google ընկերությունը հայտարարել է իր ամենամյա Google I/O կոնֆերանսի 2013թ. անցկացման օրերը: Android նախագծողների ամենասպասված կոնֆերանսը կանցկացվի 2013թ. մայիսի 15-17-ը Սան Ֆրանցիսկոյում:

Միջոցառման մասին այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Կոնֆերանսին մասնակցելու համար գրանցումը կմեկնարկի 2013թ. փետրվարին: Հիշեցնենք, որ այս տարի Google I/O-ի ժամանակ ինտերնետ-հսկան ներկայացրեց իր բրենդային Nexus 7 պլանշետը: