Skype-ով հնարավոր կլինի ուղարկել տեսահաղորդագրություններ

Skype ինտերնետ-տեսաչաթ ծառայությունը շուտով հնարավորություն կտա օգտագործողներին ուղարկել տեսահաղորդագրություններ: Նոր ֆունկցիայի մասին կարելի է տեղեկանալ Skype-ի «Ծառայությունների պայմաններ» էջում, հայտնում է ITworld-ը:


Skype Premium վճարովի ծառայության օգտագործողները հնարավորություն կստանան ձայնագրել տեսահաղորդագրություններ և ուղարկել դրանք անսահմանափակ քանակությամբ: Բացի դրանից, տեսահաղորդագրություն ստացողը կարող է դիտել հաղորդագրությունը ցանկացած պահին, անկախ այն բանից, թե այն երբ է ուղարկվել:

Տեսահաղորդագրությունների ֆունցիան հասանելի է լինելու նաև այն օգտագործողներին, ովքեր բաժանորդագրված չեն Skype-ի վճարովի ծառայություններին, սակայն այս դեպքում տեսահաղորդագրութւունների քանակն սահմանափակ է լինելու: Հնարավոր է լինելու պահպանել 1 տեսահաղորդագրությունը 90 օր:

Թե երբ է այս նոր ֆունկցիան հասանելի կդառնա, առայժմ հայտնի չէ: