Այսուհետ Microsoft-ը Հայաստանում իր հեղինակային իրավունքները կպաշտպանի իրավական ներգործությամբ

«Business Software Alliance» ԾԱ արտադրողների միջազգային միությունը ավարտել է Հայաստանում համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից Microsoft-ի ծրագրային ապահովման չլիցենզավորված օրինակների տեղադրման վերաբերյալ մոնիթորինգի հերթական ալիքը: BSA-ը ծրագրում է հայտնաբերված խախտումների փաստերի կանխարգելման նպատակով դիմել իրավապահ մարմիններին:

2011թ. նոյեմբերից Business Software Armenia (BSA) ծրագրային ապահովման արտադրողների միությունը Հայաստանում գործի է դրել է «Mystery Shopper» (Խորհրդավոր գնորդ) ծրագիրը, որի նպատակն է եղել համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող ընկերությունների մեջ համակարգչային հենության մակարդակի վերաբերյալ տվյալների հավաքում և վերջիններիս աշխատակազմի` հեղինակային իրավունքների պաշտպանության հարցերով իրավական իրազեկության մակարդակի մոնիթորինգի անցկացում:

Ծրագրի գործարկման պահից անցկացվել է ստուգումների 4 ալիք, որոնց ընթացքում սովորական գնորդների տեսքով իրականացվել են այցելություններ և զանգեր ընկերությունների գրասենյակներ և վաճառքի կետեր: Մոնիթորինգի վերջին ալիքն ավարտվել է 2012թ. նոյեմբերին և արդյունքները ցույց են տալիս իրավիճակի աննշան բարելավում: Մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունների կեսը շարունակում է խախտել հեղինակային իրավունքները և առաջարկում է գնորդներին համակարգչային տեխնիկա՝ ծրագրերի հենային պատճեներով:

«Ըստ BSA-ի տվյալների, Հայաստանում 2011թ. համակարգչային հենության մակարդակի բարձր 88% ցուցանիշը հանդիսանում է թե՛ վաճառողների, թե՛ գնորդների` չլիցենզավորված ԾԱ ռիսկերի մասին ցածր մակարդակի իրազեկության արդյունքը: Համակարգչային հանցագործությունների ոլորտում մասնագիտացված Group-IB միջազգային ընկերության տվյալներով, 92% դեպքերում համացանցից հենային ծրագրային ապահովման փնտրումը, ներբեռնումը և օգտագործումը վտանգավոր է համակարգչի և օգտագործողների անձնական տվյալների անվտանգության համար»,- նշում է Հայաստանում BSA ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը:

Այսպիսով, լիցենզավորված Ծրագրային Ապահովում(ԾԱ) գնելու թվացյալ տնտեսումը սպառողներին կարող է ավելի լուրջ վնասներ պատճառել և ԾԱ հեղինակային իրավունքների խախտման համար ենթարկել իրավական պատասխանատվության: Շուրջ 12 միլիոն ՀՀ դրամ արդեն իսկ հատուցվել է Մայքրոսոֆթ Կորպորացիայի հեղինակային իրավունքների խախտման դիմաց: Մայքրոսոֆթը հետևողական է լինելու նաև այսուհետ:

Համակարգիչների վաճառքով զբաղվող վաճառակետերը հանդիսանում են համակարգիչներում հենային ԾԱ առաջացման հիմնական աղբյուրներից մեկը: Անձնական համակարգիչներ վաճառողները գնորդներին բացահայտ կամ ծածուկ ձևով առաջարկում են չլիցենզավորված ԾԱ տեղադրելու հաշվին «տնտեսել»:

«Ձեռք բերելով օպերացիոն համակարգի հենային տարբերակով համակարգիչ` օգտագործողը հաճախակի հնարավորություն չի ունենում օգտվել արտադրողի տեխնիկական աջակցության ծառայություններից և ռիսկի տակ է դնում ինչպես ամբողջ համակարգի աշխատունակությունը, այնպես էլ իր անձնական տվյալները», — նշում է Հայաստանում Microsoft-ի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:

Եթե հայտնաբերված փաստերը չվերացվեն և շարունակվեն, ապա BSA-ը մտադիր է խախտում կատարողների դեմ իրավական ներգործության միջոցների դիմել: