Նոր սմարթֆոն HTC-ից՝ One SV

Թայվանական HTC ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է նոր HTC One SV սմարթֆոնը:


Այն ունի 4.3 դյույմ անկյունագիծ Super LCD 2 էկրան՝ 480 х 800 թույլատվությամբ և Gorilla Glass 2 պաշտպանիչ ապակիով, երկմիջուկ Qualcomm S4 պրոցեսոր՝ 1.2ԳՀց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք և microSIM քարտի մուտք:

Բացի դրանից, սմարթֆոնը հագեցած է 5Մպ հիմնական և դիմային 1.6Մպ ֆոտոխցիկներով, Wi-Fi-ով, Bluetooth 4.0-ով, NFC-ով, FM-ռադիոյով, Beats Audio տեխնոլոգիայով և 1800մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով:

Սարքն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով՝ HTC Sense 4 ինտերֆեյսով: HTC One SV-ն կշռում է 122 գրամ: Սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2013թ. փետրվարին:

Աղբյուրը՝  HTC