Աշխարհի խոշոր տեսապորտալ YouTube-ը հրապարակել է երաժշտական հոլովակ, որում պատմում է տարվա ամենաճանաչված վիդեոների մասին: Այս մասին գրում է ընկերության պաշտոնական բլոգը:
Հրապարակված վիդեոն ցուցադրում է հարավկորեացի PSY երգչի ճանաչված “Gangnam Style” տեսահոլովակը՝ հումորային տարբերակով: Վիդեոյում հումորային կրկնօրինակումների տեսքով ներկայացված են տարվա ամենաճանաչված 10 վիդեոները:
Եվ այսպես 2012-ին YouTube-ի ամենաճանաչված վիդեոն “Gangnam Style“-ն էր, որին հաջորդում է “Somebody That I Used to Know” հայտնի երգի cover տարեբակը: 3-րդ տեղում 30 րոպե տևողություն ունեցող “KONY 2012” վիրուսային ֆիլմն է՝ ուղղված Ուգանդայիում կոնֆլիկտների լուծմանը: 4-րդ ճանաչված տեսանյութն է ճանաչվել “Call me maybe” երգը: 2012-ին մեծ ճանաչում է ձեռք բերել նաև Բարաք Օբամային և Միթ Ռոմնիին կրկնօրինակող երգը՝ ռեփ-բանավեճը, այնուհետև հոլովակ, որը ցուցադրում է Facebook-ից կախում ունեցող աղջկա նոութբուքի ջախջախում՝ հոր կողմից, պարաշյուտիստ Ֆելիկս Բաումգարտների թռիչքը 38կմ բարձրությունից և այլ տեսանյութեր: