ՏՏ ոլորտի երկու ներկայացուցիչներ՝ Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը և ինտերնետ ընկերություն Yahoo-ի ղեկավար Մարիսա Մայերը ընդգրկվել են «ՏարվաՄարդ» տիտղոսի հավակնորդների ցուցակում, որը կազմում է ամերիկյան հայտնի ամսագիր Time-ը:
Time-ը հրապարակել է հավակնորդների ցուցակը, որում ընդգրկվել է 8 մարդ: Բացի Կուկիս և Մայերից, ցուցակում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին, Բիլ և Հիլարի Քլինթոնները, ինչպես նաև 14ամյա պակիստանուհի ակտիվիստ Մալալա Յուսաֆսայը:
Հիշենք, որ Թիմ Կուկը Apple-ի ղեկավարի պաշտոնում է 2011-ից, Սթիվ Ջոբսի մահից հետո: Իսկ Մարիսա Մայերը իր պաշտոնում է 2012թ. հուլիսից: Վերջին 5 տարվա ընթացքում Yahoo-ն փոխել է 5 ղեկավար: Մինչ այդ Մայերն աշխատում էր Google-ում:
«Տարվա մարդ» տիտղոսը Time ամսագիրը շնորհում է 1927-ից: