Բրազիլական Gradiente ընկերությունը ներկայացրել է iphone Neo One սմարթֆոնը՝ աշխատող Android 2.3.4 Gingerbread բջջային օպերացիոն համակարգով:
Gradiente-ը ստացել է էքսկլուզիվ իրավունք՝ օգտագործելու «iphone» բառը Բրազիլիայի տարածքում դեռևս 2008-ին: Սակայն կարելի է արդեն ենթադրել, որ Apple-ի փաստաբանները դժվար թե թողնեն այս փաստը հենց այնպես:
Ինչ վերաբերում է սմարթֆոնի տեխնիկական բնութագրին, ապա այն շատ հեռու է iPhone լինելուց: iPhone Neo One-նն ունի 3.7 դյույմ էկրան՝ 320 x 480 թույլատվությամբ, 700ՄՀց պրոցեսոր, 2Գբ ներկառուցված հիշողություն, երկու SIM քարտով աշխատելու հնարավորություն, 5Մպ ֆոտոխցիկ, 0.3Մպ դիմային ֆոտոխցիկ, Wi-Fi, Bluetooth, GPS և FM-ռադիո: Սմարթֆոնի արժեքն է 290 դոլար:
Աղբյուրը՝ ubergizmo.com