HTC Legend HD+՝ կոնցեպտ-սմարթֆոն (ֆոտոշարք)

Դիզայներ Հասան Կայմակ ստեղծել է հերթական կոնցեպտային սմարթֆոնը՝ HTC Legend HD+-ը:

Սմարթֆոնի կաղապարը մետաղից է, հաստությունն է 8.8մմ, կշիռը՝ 140 գրամ: Այն հագեցած է 5դյույմ Full HD SLCD3 էկրանով՝ 1920 x 1080 պիքսել թույլատվությամբ, 3Մպ դիմային 13Մպ հիմնական ֆոտոխցիկով: Սարքն աշխատում է Nvidia Tegra 4 պրոցեսորով, 32Գբ ներկառուցված հիշողությամբ և 2Գբ օպերատիվ հիշողությամբ:

Բացի դրանից, սմարթֆոնը հագեցած է Beats Audio տեխնոլոգիայով, NFC չիպով, հատուկ օպերացիոն համակարգով, որը հնարավորություն է տալիս ապաարգելափակել սմարթֆոնը NFC-ով: Legend HD+-ն ունի 3250 մԱ/Ժ մարտկոց: