Alcatel-ը ներկայացրել է One Touch Idol Ultra Android սմարթֆոնը. CES 2013

Ֆրանսիական Alcatel-ը ամենամյա «CES 2013» ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է One Touch Idol Ultra (TCL S850) սմարթֆոնը, որը նշանավորվել է որպես ամենաբարակ Android սմարթֆոնն աշխարհում (6.45մմ):

Alcatel One Touch Idol Ultra-ն ունի 4.7 դյույմ անկյունագծով AMOLED  էկրան՝ 1280 x 720 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ 1.2ԳՀց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, 8Մպ հիմնական և 1.3Մպ դիմային ֆոտոխցիկներ՝ 720p տեսանկարահանելու հնարավորությամբ: Սարքն աշխատում է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգով:

Սարքը շուկայում վաճառվելու է 450 դոլար արժեքով:

Աղբյուրը՝ engadget.com