Sony-ն ներկայացրել է ջրադիմացկուն ֆլագման-սմարթֆոն Xperia Z-ը. CES 2013

Sony ընկերությունը ՏՏ ոլորտի խոշոր ամենամյա ցուցահանդես «CES 2013»-ի ընթացքում ներկայարցել է իր նոր ֆլագման-սմարթֆոն Xperia Z-ը: Այն ունի 5 դյույմ անկյունագծով Full HD էկրան՝ 1920 x 1080 պիքսել թույլատվությամբ: Սմարթֆոնն աշխատում է քառամիջուկ Snapdragon S4 Pro պրոցեսորով, ունի 2Գբ օպերատիվ հիշողություն: Xperia Z-ը չի վախենում փոշուց և ջրից: Այն կարելի է պահել 1 մետր խորությամբ ջրում:


Նոր ֆլագման-սմարթֆոնն ունի երկու ֆոտոխցիկ՝ 2Մպ դիմային և 13Մպ հիմնական: Սմարթֆոնը 1 վայրկյանում կարող է նկարել 10 կադր: Xperia Z-ով հնարավոր է տեսանկարահանել HDR թույլատվությամբ: Սմարթֆոնի մարտկոցն ունի 2330մԱ/Ժ հզորություն: Այն հագեցած է Stamina ռեժիմով, որը հնարավորություն է տալիս երկարաձգել սմարթֆոնի աշխատաժամանակը:

Xperia Z-ը ունի նաև LTE և NFC: Վերջինս հնարավորություն է տալիս հեռուստացույցի վահանակին ընդամենը մեկ հպումով ցուցադրել հեռուստաէկրանին սմարթֆոնի վիդեոն:

Միաժամանակ  Sony-ն ներկայացրել է նաև Xperia ZL սմարթֆոնը, որը Xperia Z-ից տարբերվում է իր չափսերով: Երկու սարքերն էլ աշխատում են Android 4.1 օպերացիոն համակարգով: Սմարթֆոնները վաճառքի դուրս կգան 2013թ. առաջին եռամսյակում: