Հայտնի է «ԱրմենՏել»-ի բջջային գծով նոր ղեկավարի անունը

«Վիմպելկոմ» ընկերության ԱՊՀ բիզնես միավորն այսօր հայտարարել է «ԱրմենՏել» ընկերության բջջային գծով նոր ղեկավարին: Հունվարի 14-ից այս պաշտոնը կզբաղեցնի Սերգեյ Զակուրաևը: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից:

Մեկնաբանելով նոր նշանակումը՝ «Վիմպելկոմ»-ի ԱՊՀ բիզնես միավորի ղեկավար Դմիտրի Կրոմսկին նշել է. «Ես համոզված եմ, որ Սերգեյի փորձը դրական կազդի Հայաստանում անլար ծառայությունների զարգացման վրա»:

Սերգեյ Զակուրաևը 2003-ից աշխատում է «Վիմպելկոմ»-ում: 2011-ից նա աշխատել է որպես Unitel-ի ռեգիոնալ զարգացման ղեկավար, այունհետև նշանակվել է Mobitel-ի գործադիր տնօրեն:

Հիշենք, որ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ «ԱրմենՏել» ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն լքում է իր պաշտոնը: Թե ո՞վ է լինելու ընկերության նոր ղեկավարը, առայժմ հայտնի չէ: «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից տեղեկացրեցին, որ այդ մասին շուտով ևս կհայտարարվի: