Հունվարի 15-ին Facebook-ը հանդես կգա նոր արտադրանքով

Հունվարի 15 Facebook-ն իր գլխամասային գրասենյակում կանցկացնի մամլո միջոցառում, այս մասին տեղեկացնում են All Things Digital: Ընկերությունը չի տեղեկացնում մամլո միջոցառման թեմայի, մասնակիցների և հնարավոր նոր արտադրանքների շնորհանդեսի մասին: Մամուլի ներկայացուցիչներին Facebook-ն ուղարկել է հրավերներ հետևյալ խոսքերով՝ «Եկեք և կտեսնեք այն, ինչ մենք ստեղծում ենք»:

Ըստ մամուլում շրջանառվող ենթադրությունների, հնարավոր է Facebook-ը ներկայացնի նոր ֆունկցիա և անգամ Facebook սմարթֆոն: Որպես կանոն, սոցցանցն իր գլխամասային գրասենյակում մամլո միջոցառումներ կազմակերպում միայն նոր արտադրանքներ կամ խոշոր համագործակցության մասին հայտարարելու դեպքում: Օրինակ մեկ տարի առաջ ընկերությունը հենց գլխամասային գրասենյակում հայտնեց Skype-ի հետ համագործակցության մասին:

Հիշենք, որ Facebook-ն աշխարհի խոշոր սոցցանցն է՝ ավելի քան 1 միլիարդ օգտագործողներով: