Մարտի 15-ից Windows Live Messenger-ը կփոխարինվի Skype-ով

Windows Live Messenger զրուցարան ծառայությունը մարտի 15-ից կդադարի գործել: Վերջինիս փոխարեն կօգտագործվի Skype ծրագիրը, որը Microsoft-ը գնեց 2011-ին: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական բլոգը:

Microsoft-ը գործարկել է Messenger-ը 2005-ին: 2009-ին ծրագիրն արդեն ուներ մոտ 330 միլիոն օգտագործող ամբողջ աշխարհում: Skype-ը ձեռք բերելուց հետո ընկերությունը որոշում կայացրեց հրաժարվել Live Messenger-ից:

Ընկերության հաղորդագրությունը նշում է. «Մարտի 15-ից մենք կանջատենք Messenger ծառայությունն ամբողջ աշխարհում, բացի Չինաստանի, ուր այն կշարունակի հասանելի մնալ և կսկսենք օգտագործել Skype: Live Messenger օգտագործողները կարող են ներբեռնել Skype ծրագիրը և գրանցվել նույն Messenger ID-ով»:

Նշենք, որ Չինաստանի համար բացառությունը կատարվել է այն պատճառով, որ երկրում կառավարության մակարդակով արգելված է Skype-ի օգտագործումը: