OLPC ընկերությունը տեխնոլոգիական ամենամյա «CES 2013» ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է բյուջետային դասի պլանշետ՝ XO Tablet-ը, որը նախատեսված է զարգացող երկրներում ուսումնական նպատակներով օգտագործման համար:
XO Tablet-ն ունի 7 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1024 x 600 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ պրոցեսոր՝ 1.6ԳՀց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, 2Մպ հիմնական և 1.3Մպ դիմային ֆոտոխցիկներ, Wi-Fi,microSD քարտի մուտք, microUSB մուտք, HDMI ինտերֆեյս:
Սարքն աշխատում է Android օպերացիոն համակարգով՝ ինտեգրված հատուկ կրթական ծրագրերով և «ծնողական կառավարման» ֆունկցիայով:
Աղբյուրը՝ engadget.com