Samsung-ը ներկայացրեց Galaxy S II Plus սմարթֆոնը

Այսօր Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Galaxy S II Plus սմարթֆոնը՝ աշխատող Android 4.1.2 Jelly Bean բջջային օպերացիոն համակարգով:


Նորույթն ունի 4.3 դյույմ անկյունագիծ Super AMOLED Plus էկրան՝ 800 x 480 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ 1.2ԳՀց պրոցեսոր, 1Գբ օպերատիվ հիշողություն, 8Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի մուտք (մինչև 64Գբ):

Բացի դրանից, սարքն ունի 8Մպ հիմնական և 2Մպ դիմային ֆոտոխցիկներ, WiFi 802.11 a/b/g/n, WiFi Direct, Bluetooth v 3.0 և NFC, A-GPS/ГЛОНАСС, USB 2.0 մուտք, 1650 մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Սարքի չափսերն են՝ 125.3 x 66.1 x 8.5մմ, կշիռը՝ 121գրամ:

Աղբյուրը: Samsung