RIM-ը կներկայացնի երկու BlackBerry սմարթֆոն

Հունվարի 30-ին կանադական Research in Motion (RIM) ընկերությունը պաշտոնապես կներկայացնի նոր BlackBerry 10 օպերացիոն համակարգը և երկու նոր սմարթֆոն՝ BlackBerry Z10-ը և BlackBerry X10-ը, որոնցից առաջինը ամբողջովին սենսորային է, 2-րդը ունի նաև QWERTY ստեղնաշար:

Վերջերս ինտերնետում հայտնվեցին BlackBerry Z10 սմարթֆոնի առաջին լուսանկարները և որոշ տեխնիկական պարամետրեր: Նորույթն ունի 4.2 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1280 x 768 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ 1.5ԳՀց պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 16/32 Գբ ներկառուցված հիշողություն, 8Մպ հիմնական ֆոտոխցիկ,  LTE, microSD քարտի մուտք, 1800մԱ/Ժ հզորությամբ մարտկոց, NFC, Bluetooth 4.0, microHDMI ինտերֆեյս: