Facebook սոցիալական ցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը երեկ կայացած մամլո միջոցառման ժամանակ ներկայացրել է ամբողջովին նոր «Սոցիալական որոնում» (Graph search) ֆունկցիան:
Ցուկերբերգի խոսքով «Սոցիալական որոնում»-ը սովորական ինտերնետ որոնում չէ: Այն խնդիր է դնում իր առջև օգտագործողին մատուցել հարցման պատասխանի հետ նաև հղումներ: Յուրաքանչյուր որոնում կատարվում է ֆիլտրերի միջոցով: Օրինակ օգտագործողը կարող է որոնել իր ընկերների լուսանկարները հրապարակված 2009-ին, կամ մեքսիկական ռեստորաններ Երևանում, որտեղ եղել են նրա ընկերները: Լուսանկարների որոնման դեպքում դրանք ցուցադրվելու են ըստ like-երի քանակի: Որոնման արդյունքը ցուցադրվելու է մոտ ընկերներից մինչև հազվադեպ ընկերներ դասակարգմամբ:
Խոսելով Facebook-ի վիճակագրության մասին, Ցուկերբերգը նշել է, որ սոցցանցն ունի միլիարդ օգտագործող և տրիլիոն կապեր վերջիններիս միջև: Բացի դրանից, սոցցանցում պահպանվում է 240 միլիարդ լուսանկարներ:
Ցուկերբերգն ընդգծել է, որ որոնման արդյունքները կախված են լինելու օգտագործողների գաղտնիության կարգավորումներից: Եթե որոնվող բովանդակությունը օգտագործողի կողմից դիտման սահմանափակում ունի, ապա այն չի երևա որոնման արդյունքներում: Առայժմ նոր ծառայությունը գործարկվել է բեթա տարբերակով: Միանալ և փորձարկել այն հնարավոր է հատուկ էջում:
Բացի Graph search-ից, Facebook-ը ներկայացրել է նաև առանց սոցցանցի էջը փակելու՝ ինտերնետով որոնում կատարելու ֆունկցիան, որը կատարվելու է Bing-ի միջոցով: