Apple-ից հեռացել է վերավաճառքի փոխնախագահը

Эппл, лого, яблокоApple-ի վերավաճառքի փոխնախագահ Ջերի ՄակԴուգալը լքել է ընկերությունը: Նա փոխարինում էր ընկերության մանրածաղ վաճառքի ցանցի նախկին ղեկավար Ջոն Բրոուետին, հաղորդում է ifoAppleStore-ը:

Ընկերության բրենդային խանութների Apple Store ցանցը համարվում է ընկերության հաջողությունների ամենակարևոր գրավականը: Պետք է նշել, որ մի շարք վերլուծաբաններ սկսել են չհավատալ Apple-ի պայծառ ապագային՝ հաշվի առնելով այն փաստը, որ ընկերությունը վերջին 3 ամսում կորցրեց իր կապիտալիզացիայի ⅓-ը: Ընկերության հիմնական նպատակն այս պահին պետք է լինի հեղափոխական արտադրանքների նախագծումը, կարծում են վերլուծաբանները:

ՄակԴուգալը նշել է, որ լքում է ընկերությունը, քանի որ ցանկանում է ավելի շատ ժամանակ տրամադրել իր ընտանիքին և ընգծել է, որ որևէ աշխատանքային խնդիր պատճառ չի հանդիսացել իր որոշման համար:

Apple Store մանրածախ վաճառքի ցանցը բաղկացած է մոտ 400 խանութներից: Դրանց մեծ մասը տեղակայված է ԱՄՆ-ում: