Google-ը կներկայացնի Nexus 5 սմարթֆոնը և Nexus 7.7 պլանշետը մայիսին

Google  և LG ընկերությունները պատրաստվում են ներկայացնել երկու նոր սարք՝ Nexus ընտանիքի սմարթֆոն և պլանշետ, հայտնում է PhoneArena-ն:

Ըստ ինտերնետում շրջանառվող լուրերի, Nexus 5 սմարթֆոնն ունենալու է 5 դյույմ սենսորային էկրան՝ 1920 x 1080 պիքսել թույլատվությամբ, քառամիջուկ NVIDIA Tegra 4, 2Գբ օպերատիվ հիշողություն, 8/16Գբ ներկառուցված հիշողություն, 13Մպ հիմնական և 3 Մպ դիմային ֆոտոխցիկներ: 8Գբ տարբերակն արժենալու է 300 դոլար:

Ինչ վերաբերում է Nexus 7.7 պլանշետին, ապա այն ունենալու է 7.7 դյույմ անկյունագիծ էկրան՝ 1920 х 1200 պիքսել թույլատվությամբ, NVIDIA Tegra 4 պրոցեսոր, 8Գբ ներկառուցված հիշողություն:

Nexus 5-ը և Nexus 7.7-ն աշխատելու են Android 5.0 Key Lime Pie օպերացիոն համակարգով: Նորություների շնորհանդեսը ընկերությունները նախատեսում են 2013թ. մայիսին՝ Google I/O նախագծողների ամենամյա կոնֆերանսի շրջանակում:

Աղբյուրը՝ phonearena.com