Amazon-ը գործարկել է MP3 վեբ-խանութ

Amazon-ը գործարկել է MP3 վեբ-խանութ՝ նախատեսված հատուկ iPhone և iPod touch օգտագործողերի համար: Ընկերությունն այստեղ առաջարկում է ավելի քան 22 միլիոն երգ, հայտնում է USA Today-ը:

Ինտերնետ-խանութը նշել է, որ իր MP3 վեբ-խանութի օգտագործողներին ցուցադրելու է նաև անհատականացված առաջարկություններ, բեսթսելեր երգացանկեր, Amazon վարկանիշներ և այլն:

Երբ օգտագործողը երգ է գնում, այն ավտոմատ կերպով տեղակայվում է Amazon Cloud Player հաշիվ, որը մինչև 5Գբ անվճար ծավալ է առաջարկում օգտագործողին: Այստեղից երգերը հնարավոր է լսել Cloud Player բջջային ծրագրերի միջոցով: Յուրաքանչյուր երգի արժեքն է 0.69 դոլար, իսկ երգացանկի՝ 5դոլար: Մեկ անգամ գնելով երաժշտությունը՝ օգտագործողը կարող է այն մշտապես լսել: