Փետրվարի 1-ից Windows 8 ՕՀ-ն կթանկանա

Microsoft ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 1-ից բոլոր նրանք, ովքեր կարողանում էին թարմացնել իրենց հին ՕՀ-ն նոր Windows 8-ով, այլևս չեն կարողանա օգտվել այդ հնարավորությունից: 2013թ. փետրվարի 1-ից ընկերության բոլոր նոր արտադրանքները ստանալու են նոր արժեք:

Այս պահի դրությամբ, հին ՕՀ-ն Windows 8 Pro-ի թարմացնելն արժե 40 դոլար: Ավելին, բոլոր նրանք, ովքեր ձեռք են բերել Windows 7 համակարգիչ 2012թ. հունիսի 2-ից մինչև 2013թ. հունվարի 31-ը ժամանակահատվածում, կարող են թարմացնել իրենց ՕՀ-ն Windows 8-ի 15 դոլարով:

Windows 8-ը կթանկանա՝ արժենալով 119.99 դոլար, Windows 8 Pro-ն՝ 199.99 դոլար, Windows 8 Pro Pack-ը՝ 99.99 դոլար, իսկ Windows 8 Media Center-ը կարժենա 9.99 դոլար: