Samsung-ի Բջջային բաժնի ղեկավար ՋՔ Շինը (JK Shin) կորեական մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում հաստատել է լուրերն այն մասին, որ ընկերությունը փետրվարին Բարսելոնայում կայանալիք MWC 2013 (Mobile World Congress) ցուցահանդեսի ժամանակ ներկայացնելու է 8 դյույմ անկյունագիծ էկրանով Galaxy Note պլանշետ, գրում է AndroidPolice-ը:
Շինը սակայն չի հաստատել, թե որքանո՞վ են ճշգրիտ պլանշետի տեխնիկական բնութագրի մասին ինտերնետում տարածված տեղեկությունները: Հիշենք, որ մի շարք վերլուծաբաններ ենթադրում են, որ 8 դյույմանոց Note-ը դառնալու է Apple ընկերության նոր iPad Mini պլանշետի մրցակիցը: