Google-ը պատրաստվում է Nexus 10-ի 2-րդ սերնդի շնորհանդեսին

Google ընկերությունը  պատրաստվում է  Nexus 10 պլանշետի երկրորդ սերնդիշնորհանդեսին: Այս մասին գրում է Gizmag-ը:

Պլանշետի նոր սերունդն աշխատելու է Android Jelly Bean օպերացիոն համակարգով, ARM Mali-T678 գրաֆիկական չիպով, որը Adaptive Scalable Texture Compression (ASTC) տեխնոլոգիայի շնորհիվ ապահովում է ավելի արդյունավետ աշխատանք՝ համեմատած նախորդ սերնդի հետ:

Ենթադրվում է, որ նոր Nexus 10-ը ներկայացվելու է Mobile World Congress 2013 ցուցահանդեսի ժամանակ փետրվարին: Ինչ վերաբերում է պլանշետի արժեքին, ապա ենթադրվում է, որ գինը չի փոխվի և կկազմի 400 դոլար: