Samsung-ը կցուցադրի Galaxy S IV-ը մարտի 22-ին

Samsung ընկերության ներկայացուցիչ Ջ.Ք. Շինը հայտնել է, որ Galaxy S IV երկար սպասված ֆլագման սմարթֆոնը ընկերությունը չի ցուցադրելու Բարսելոնայում կայանալիք MWC 2013 կոնֆերանսի ժամանակ: Նրա խոսքով, Samsung-ը սմարթֆոնի պաշտոնական շնորհանդեսը նախատեսում է անցկացնել մարտի 22-ին:


Ըստ ինտերնետում շրջանառվող տվյալների, նորույթը կունենա 4.99 դյույմ անկյունագիծ Super AMOLED էկրան, ութմիջուկ Exynos 5 Octa պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն, 13Մպ ֆոտոխցիկ, NFC, 2600մԱ/Ժ մարտկոց, անլար լիցքավորման հնարավորություն: Սմարթֆոնն աշխատում է Android 4.2.1 Jelly Bean օպերացիոն համակարգով: Բացի դրանից, հայտնի է, որ սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2013թ. ապրիլին սև և սպիտակ տարբերակներով:

Աղբյուրը՝ phonearena.com