Nokia ընկերությունը մտադիր է 2013-ին թողարկել Lumia շարքի նոր Windows Phone սմարթֆոն՝ հագեցած բրենդային PureView տեխնոլոգիայով, հաղորդում է The Verg-ը:
Նոր սմարթֆոնը, որի կոդային անվանումն է EOS լինելու է Lumia շարքի բարձրակարգ մոդելներից: Սմարթֆոնի կաղապարը պատրաստված է լինելու ալյումինից՝ պոլիկարբոնատի փոխարեն, որն այժմ օգտագործոծվում է Lumia սարքերում:
Առայժմ միակ PureView-ով սմարթֆոնը Nokia 808-ն է՝ թողարկված 1 տարի առաջ: Այն ունի 41Մպ թույլատվության ֆոտոխցիկ: Ընկերության խոսքով, PureView տեխնոլոգիայի մշակումը պահանջել է մի քանի տարի: Հենց դա է պատճառը, որ Nokia 808-ն աշխատում է Symbian օպերացիոն համակարգով: