ABBYY-ն կթողարկի ԱՊՀ երկրների պետական լեզուների էլեկտրոնային բառարան

ABBYY ընկերությունը մեկնարկել է նոր նախագիծ, որի շրջանակում թողարկելու է ԱՊՀ երկրների և Վրաստանի պետական լեզուների էլեկտրոնային բառարաններ: Այս նախագիծը ընկերությունը կիրականացնի ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ:

Ծրագրում կավելանա 12 պետական լեզու Վրաստանի և ԱՊՀ երկների՝ Հայաստանի, Բոլոռուսի, Ղազախստանի, Ղրղրստանի, Մոլդովայի, Տաջիկիստանի, Թուրքմենիստանի, ՌԴ-ի, Ուզբեկեստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի համար:

Էլեկտրոնային բառարանը օգտակար է լինելու կառավարական մարմինների աշխատակիցների, գիտությունների ազգային ակադեմիայի, բուհերի, ուսանողների, ասպիրանտների և այլոց համար: Շնորհիվ յուրահատուկ լեզվական կառուցվածքի՝ բառարանը կօգնի գտնել բառերի ճշգրիտ թարգմանությունը: