Այսօր ինտերնետում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Google ընկերությունը նախատեսում է գործարկել YouTube-ի որոշ ալիքներին բաժանորդագրվելու վճարովի ծառայություն: Ինչպես հաղորդում է AdAge կայքը, ընկերությունն այս ուղղությամբ արդեն բանակցում է մի քանի կաբելային ցանցերի օպերատորների հետ:
Վճարովի ալիքները, որոնց քանակը սկզբնական շրջանում կլինի 25, կգործարկվեն արդեն 2013թ. գարնանը: Ըստ նախնախան տեղեկությունների՝ բաժանորդագրության արժեքը չի գերազանցի ամսեկան 5 դոլարը: