Քարվաճառը համալրվել է ինտերնետ հասանելիությամբ

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ 2013թ. հունվարի 30-ից, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի և Ասկերանի շրջանի Շոշ գյուղի բնակիչներին հասանելի կլինեն ընկերության ինտերնետ ծառայությունները:
Միաժամանակ Ղարաբաղ Տելեկոմը տեղեկացնում է, որ Քարվաճառ քաղաքի ու Հաթերք և Դրմբոն գյուղերի բաժանորդները կարող են օգտվել ընկերության ծառայությունների ողջ փաթեթից վերանորոգված և բարձր չափանիշներին համապատասխան սպասարկման կենտրոններում: