Orange-ը և MegaFon-ը տեղեկացնում են երկու ընկերությունների միջև ռոմինգի ոլորտում համագործակցության շարունակման և ընդլայման մասին: 2012թ. ապրիլից սկսած՝ Օրանժ Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում և միանալով MegaFon-ի ցանցին, Orange-ի և MegaFon-ի բաժանորդներին զանգահարում ու վերջիններից զանգեր են ստանում 30 դրամ/րոպեով: Սկսած փետրվարի 1-ից՝ Օրանժ Արմենիայի բաժանորդները նաև կօգտվեն 30 դրամ/ՄԲ սակագնից՝ ՄեգաՖոնի ցանցում GPRS ռոմինգից օգտվելիս:
«Ռուսաստանը հայաստանցիների կողմից ամենաշատ այցելվող երկրների ցանկում է, և անցած տարվա ընթացքում մենք նկատեցինք, որ մեր բաժանորդներից շատերն են օգտվում այս առաջարկից: Այս առաջարկի շնորհիվ ռոմինգը դադարում է լինել շքեղություն և պարզապես դառնում է ճամփորդության հարմարավետությունն ապահովող ծառայություն: Ուրախ ենք, որ մեր բաժանորդները կարող են Ռուսաստանում հարմարավետ կերպով օգտվել ռոմինգից՝ միանալով MegaFon-ի ցանցին», ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ MegaFon-ի ցանցում Orange Արմենիայի բաժանորդներն ունեն այլ առավելություններ ևս. բոլոր այլ մուտքային զանգերի և տեղական այլ օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքն է 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերինը` 120 դրամ: