ՄՏՍ խմբի փոխնախագահը հեռացել է իր պաշտոնից

ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար Օլեգ Ռասպոպովը հեռացել է իր զբաղեցրած պաշտոնից: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2008 թվականին: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:

Օլեգ Ռասպոպովը ՄՏՍ-ին է միացել 2006 թ.-ին` որպես Արտաքին ռեսուրսների վարչության ղեկավար: 2007 թ.-ին նշանակվել է ՄՏՍ խմբի փոխնախագահ և ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավար: Նա աշխատանքի առաջարկ է ստացել մեկ այլ ընկերությունից:

Օլեգ Ռասպոպովի կառավարման փորձը դրական ազդեցություն է թողել ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունների` այդ թվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի վրա, որի ղեկավարությունը բարձր է գնահատում նրա աջակցությունն ու ներդրումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում Օլեգ Ռասպոպովին` իր հետագա նախաձեռնություններում:

ՄՏՍ-ի արտասահմանյան դուստր ձեռնարկությունների ստորաբաժանման ղեկավարի պարտականություններըժամանակավորապես ստանձնել է ստորաբաժանման մարքեթինգի և վաճառքի տնօրեն Արտյոմ Վասիլևը: