Պլանշետների շուկայում Apple-ի ծավալները նվազել են 2 անգամ

Համաշխարհային շուկայում Apple-ի iPad պլանշետների զբաղեցրած դիրքերը նվազում են արդեն 2 եռամսյակ շարունակ՝ ընկնելով 43,6% 2012թ. 4-րդ եռամյսակում: iPad-ի գլխավոր մրցակիցը Samsung-ն է պլանշետների շուկայում 15.1%-ով: Այս տվյալները հրապարակել է IDC հետազոտավերլուծական ընկերությունը:

IDC-ի տվյալների համաձայն, 2012թ. 4-րդ եռամյսակում Apple-ը մատակարարել է 22,9 մլն. պլանշետ, ինչը 48,1%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ: Այս նույն ժամանակահատվածում Samsung-ը մատակարարել 7,9 մլն. պլանշետ՝ 3.5 անգամ ավելի շատ, քան մեկ տարի առաջ:

Ըստ IDC-ի աշխարհում պլանշետ արտադրողների առաջատարների հնգյակում հայտնվել են նաև Amazon, Asus և Barnes & Noble ընկերությունները: Դե իսկ Microsoft ընկերությունը, որն իր Surface-ով պլանշետների շուկա մտավ տարեվերջում, չկարողացավ մտնել առաջատարների հնգյակ: