Սուրբ Վալենտինի օրվա առթիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը անակնկալ է պատրաստել

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը Սուրբ Վալենտինի օրվա առթիվ անակնկալ է պատրաստել «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրի մասնակիցների համար, հայտնում են ընկերություն մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, փետրվարի 14-ին և 15-ին կարելի է փոխանակել «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուս» ծրագրով կուտակած միավորները հատուկ տոնական նվերի հետ, որը ներառում է 100 ներցանցային րոպե, 100 ներցանցային SMS հաղորդագրություն և 100 ՄԲ ինտերնետ: Եվ այս ամենի համար անհրաժեշտ է ընդամենը 100 բոնուսային միավոր:

Կուտակած միավորները կարելի է ստուգել առցանց` «ՎիվաՍել-ՄՏՍ բոնուսի» էջից, հավաքելով *505*100# հրահանգն ու սեղմելով զանգահարելու կոճակը,    ուղարկելով STAT բառը 5050 կարճ համարին

Յուրաքանչյուր բաժանորդ կարող է միայն մեկ անգամ օգտվել նշված տոնական նվերի հնարավորությունից: