Այսօր Orange-ը հայտարարեց նոր Orange Merci ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է ընկերության հավատարիմ բաժանորդներին: Այսուհետ բաժանորդները կպարգևատրվեն ընկերության մատուցած ծառայություններից մշտապես ակտիվ կերպով օգտվելու և հավատարիմ բաժանորդ լինելու համար: Այսօր մեկնարկած լայնածավալ Orange Merci ծրագիրը հատուկ ուշադրության և հոգատարության արտահայտություն է Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդների նկատմամբ:
Այսօրվանից Orange Խոսենք ծառայության Պարզ, Իմ ընկերները, Իմ երկիրը, Իմ ժամանակը և Իմ համարները սակագնային պլանների բաժանորդները յուրաքանչյուր անգամ հաշիվը 500 կամ 1000 և ավելի դրամով լիցքավորելիս կստանան Orange Merci միավորներ: Ավելին, Orange-ն իր բաժանորդներին կպարգևատրի ոչ միայն ծառայություններից ակտիվ կերպով օգտվելու, այլ նաև պարզապես Orange-ի բաժանորդ լինելու և մնալու համար: 6 ամիս Orange-ի ծառայություններից օգտվելուց հետո բոլոր կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները միանվագ կստանան 100 միավոր, իսկ այնուհետ յուրաքանչյուր 3 ամիսը մեկ՝ ևս 100 միավոր: Այս «շնորհակալություն» միավորները բաժանորդների հաշվին կփոխանցվեն եռամսյակին հաջորդող ամսվա սկզբին՝ ապրիլին, հուլիսին, հոկտեմբերին և հունվարին: Դրա համար բաժանորդները պարզապես պետք է նախորդ երեք ամիսների ընթացքում ակտիվորեն սպառած լինեն առնվազն 1500 դրամ:
Որպես ծրագրի մեկնարկ՝ Orange-ի բոլոր ներկա կանխավճարային բաժանորդները, ում բաժանորդագրության առնվազն վեց ամիսը կլրանա մարտի վերջին, այս ապրիլի 2-ին կստանան առաջին 100 միավորը:
Այս միավորները կարելի է օգտագործել՝ ձեռք բերելու համար անվճար րոպեներ ու SMS-ներ ցանցի ներսում և ցանցից դուրս կամ անվճար մեգաբայթեր: Ի հավելումն այս հնարավորությունների՝ կանխավճարային բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց Orange Merci միավորները՝ շաբաթ և կիրակի օրերին Orange ցանցում անվճար զանգահարելու համար:
Դելֆին, Պանտերա, Թիթեռ և Առյուծ ամսական բաժանորդագրությունների բաժանորդները կստանան Orange Merci միավորներ իրենց ամսավճարից ավել օգտագործված գումարի 5%-ի չափով: Այս բաժանորդները մարտի 7-ին կստանան Orange Merci 200 միավոր, որով ընկերությունը կողջունի վերջիններիս մուտքը նոր ծրագիր:
«Orange Merci ծրագիրն արտահայտում է մեր ցանկությունը՝ մեր բաժանորդներին շրջապատել ուշադրությամբ և հոգատարությամբ: Այսուհետ յուրաքանչյուր բաժանորդ, ով կմիանա մեր մեծ ընտանիքին, գիտի, որ այդ պահից սկսած՝ պարբերաբար պարգևատրվելու է ոչ միայն լիցքավորումների ու ծառայություններից օգտվելու համար, այլ պարզապես այն բանի համար, որ Orange-ի բաժանորդ է: Ավելին, այս ծրագիրը միակն է Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում, որը թույլ է տալիս միավորների դիմաց ձեռք բերել անվճար րոպեներ այլ օպերատորների բաժանորդներին զանգահարելու համար», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
«Orange Merci ծառայությունը, այնպես, ինչպես մենք ենք ստեղծել, միանգամայն նոր խոսք է Հայաստանում: Սա ոչ թե պարզապես բոնուսային միավորների կուտակում է, այլ երկարաժամկետ ու հետևողական պարգևատրում հավատարմության ու մեր ծառայությունների ակտիվ օգտագործման համար, ծրագիր, որտեղ պարբերաբար լինելու են նոր անակնկալներ», ասաց Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը: