«ԱրմենՏել» ընկերությունը մեկնարկել է Ավշար և Մյասնիկյան գյուղերի թվայնացման աշխատանքները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է Ավշար և Մյասնիկյան գյուղերի հեռախոսային ցանցի և ավտոմատ հեռախոսակայանների թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին: Թվայնացման աշխատանքների արդյունքում վերը նշված գյուղերի բնակիչները կկարողանան օգտվել թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններից:

«ԱրմենՏել» ընկերությունն, ենթակառուցվածքների գլոբալ զարգացման շրջանակում, ընդլայնում է իր թվային ցանցը, և մոտ ապագայում, ողջ ֆիքսված ցանցը կաշխատի ժամանակակից ստանդարտներով: Ուրախ ենք, որ մեր բաժանորդների գերակշռող մեծամասնությունը հարազատների և ընկերների հետ շփվելիս  կարող է օգտվել որակյալ և բարձրորակ կապից,  ինչպես նաև բացահայտել լայնաշերտ ինտերնետի նոր չափանիշներ»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Նոր հեռախոսակայանի տեղադրման հետ կապված Ավշար գյուղի բնակիչներին կտրամադրվի ֆիքսված կապի նոր հեռախոսահամարներ: 60 օրվա ընթացքում հին հեռախոսահամարին զանգահարելիս ավտոմատ տեղեկատուն Ձեզ կտեղեկացնի բաժանորդի նոր հեռախոսահամարը: Աշխատանքները պլանավորվում են ավարտել 2013 թվականի մայիսի կեսին:

Նշենք, որ 2013 թվականի ապրիլ ամսվա դրությամբ  թվային կայաններին միացված է «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը, բաժանորդային ցանցի մալուխների ընդհանուր երկարությունը գերազանցում է 13000 կմ,  իսկ օպտիկամանրաթելային ցանցի երկարությունը գերազանցում է 3000 կմ: