RAPOO ընկերությունը մասնագիտացված է հարակից սարքերի արտադրման մեջ, որոնք ունեն անձնական համակարգչին անլար միացման հնարավորություն: Այն մասին, որ այս արտադրողը շեշտը դնում է նման սարքերի արտադրման վրա կարելի է ենթադրել իրենց բրենդային կարգախոսից՝ Wireless Your Life: Հենց անլար սարքավորումների դասին է պատկանում RAPOO E9070 ստեղնաշարը: Դրա առանձնահատկություններից է շատ ոճային, կոմպակտ և բարակ կորպուս:
Կոմպլեկտավորում և դիզայն
Rapoo E9070 ստեղնաշարը փաթեթավորված է փոքր թափանցիկ տուփի մեջ, որը պատրաստված է պալարից: Ի շնորհիվ նման փաթեթավորման օգտագործողը կարող է գնահատել ստեղնաշարի տեսքը անգամ մինչև բացելը: Ստեղնաշարը նաև մասամբ փաթեթավորված է ստվարաթղթի մեջ, որի վրա առկա են պատկերակներ, որոնք արտացոլում են սարքավորման որոշակի առանձնահատկությունները: Դրանցից են՝ անձնական համակարգչի հետ միացումը ՝ 2.4Գգց հաճախականությամբ, աշխատանքի շառավիղը՝ մինչև 10 մ: Բացի այդ, ստեղնաշարի համար երաշխիքը կազմում է 24 ամիս: Սնուցման էլեմենտները, որոնցով կոմպլեկտավորված է սարքը, կարող են ծառայել մինչև 12 ամիս: Նայելով տուփի հետնամասին կարելի է տեսնել ստեղնաշարի հակիրճ նկարագրումը և գործողությունների ցուցակ, որոնք լայնացնում են սարքի հնարավորությունները:
Ներսում բացի ստեղնաշարից կարելի է տեսնել նաև երկու АА-մարտկոցներ, նանո-ընդւոնիչ և ձեռնարկ, որը հեշտացնում է սարքի կարգավորումը:
Ստեղնաշարը շատ գրավիչ տեսք ունի: Սարքի հիմքը պատրաստված է չժանգոտող պողպատից, որի հաստությունը կազմում է 3 մմ: Ի շնորհիվ հղկված մշակմանը նյութը կոկիկ տեսք ունի, իսկ դրա ֆիզիկական հատկությունները ապահովում են բարձր կարծրություն: Կարելի է նշել նաև հավաքման գերազանց որակը, որով կարող է պարծենալ ստեղնաշարը:
Սարքի կոճակները պատրաստված են պլաստիկից, սպիտակ կամ սև գույնի ըստ սրաքի տարբերակից: Ստեղնաշարի ստեղծողների ցանկությամբ պլաստիկից պատրաստված է նաև երկարավուն հենարանը կորպուսի ստորին մասում: Դրա շնորհիվ ապահովվում է Rapoo E9070-ի թեքումը մոտավորապես 8-10 աստիճանով: Այդ հենարանի ներսում տեղադրված է ողջ էլեկտրոնիկան , բացի այդ, այստեղ գտնվում է նաև խցիկը АА-մարտկոցների տեղակայման համար: Եվ ի վերջո հենարանի ներսում գտնվում է հատուկ խցիկ նանո-ընդունիչի համար:
Հարկ է նշել նաև ստեղնաշարի կոմպակտությունը – իր չափսերը կարելի է համեմատել 14- կամ 15-դյույմանոց նոութբուքերի ստեղնաշարների հետ: Իսկ եթե համեմատել անձնական համակարգիչների ավանդական ստեղնաշարերի հետ, ապա Rapoo E9070 փոքր են դրանցից մեկ քառորդով:
Rapoo E9070-ի դասավորվացությունը “բրիտանական “ է: Դա նշանակում է, որ Enter կոճակը երկակի է , իսկ ձախ Shift ստեղնը նշանակալիորեն կարճացրած է: Բացի հիմնական ստեղնաշարային բլոքից կա նաև թվային բլոք, ինչպես նաև սլաքների բլոք: Ճիշտ է, երկու վերջին բլոքերի մեջ մտնող կոճակները փոքրացրած են: Հատկապես դա վերաբերվում է սլաքներին, դրանց չափսը պրակտիկորեն կրկնակի է փոքրացել:
Rapoo E9070-ի ստեղները ունեն աշխատանքի մկրատային մեխանիզմ, որը նաև օգտագործվում է նոութբուքերում: Կոճակների քայլը կարճ է ՝ 2 մմ , ընդ որում շատ ցածրաձայն: Սիմվոլները ստեղների վրա՝ տպագրային են, դրա համար օգտագործվել է մուգ մոխրագույնը, ինչպես լատինատառերի, այնպես էլ կիրիլիցայի համար: Նշանակումները տարբերվում են հաստությամբ՝ լատինական տառերը արված են որպես թավատառ: Ֆունկցիոնալ սիմվոլները ստեղնաշարի ստեղծողների ցանկությամբ դրոշմած են կոճակներին կապույտ գույնով:
Rapoo E9070-ը աշխատանքի մեջ
Տեքստ հավաքման գործընթացում Rapoo E9070 ստեղնաշարը իրեն գերազանց դրսևորեց: Ճիշտ է, որոշ ժամանակ պետք է ընտելանալ կոճակների ՞նոութբուքի՞ ստանդարտներին, որոնք ունեն մեծ տափակ կափարիչներ և բավական կարճ քայլեր: Հատկապես հարկ է նշել օգտակար գործողությունները F1-F12՝ այդ թվում կառավարում բրաուզերով, ձայնով, մեդիա-ֆունկցիաներով և այլն: Ստեղնաշարի հետաքրքիր առանձնահատկություններից է ՝ նա ավտոմատ կերպով անջատվում է այն դեպքում, երբ օգտագործողը մի որոշ ժամանակ չի աշխատում դրա հետ: Այս կերպով խնայվում է էլեկտրոէներգիան:
Ստեղնաշարի ամուր պողպատե հիմքը կապահովի սարքավորման բարձր հուսալիությունը: Հնարավոր է, որ նման հիմքի վրա շատ հեշտ են մնում մատնահետքերը: Սակայն դրանցից կարելի է հեշտորեն ազատվել՝ ուղակի սրբելով մակերեսը փափուկ կտորով:
Rapoo E9070-ի օգտագործման հեռավորության վրա ազդում է եթերի հագեցվածությունը Wi-Fi-ի ցանցերով, որոնցից շատերը աշխատում են նույն՝ 2.4 Գգց դիապազոնով: Եթե ձեր աշխատանքատեղում գոյություն չունի անլար ցանցերի մեծ քանակության սպառնալիքը, ապա սարքավորումը միանշանակ կաշխատի ընդունիչից բավականի մեծ հեռավորության վրա: Հակառակ դեպքում դժվար կլինի հեռանալ անձնական համակարգչից ավելին քան 2.5 մ հեռավորության վրա:
Եզրակացություններ
Rapoo E9070-ը հիանալի անլար ստեղնաշար է, որի հիմնական առանձնահատկությունն է՝ բավականի ոճային արտաքին տեսքը: Ի շնորհիվ 3 մմ հաստության հղկված պողպատի ապահովվում է սարքի բարձր հուսանելիությունը: Սարքի կոմպակտ կորպուսի հիմնական բլոքի ստեղնաշարի ստեղները սովորականներից զգալիորեն մեծ են՝ դրան հասնում են նոութբուքի տեսակի կոճակների օգտագործման հաշվին: Տվյալ ստեղնաշարը կարելի է օգտագործել ոչ միայն համակարգիչների, այլ նաը պլանշետների հետ OS Android և iOs վրա, ինչպես նաև Smart TV “խելացի հեռուտացույցների” հետ:
Rapoo H9070 անլար ստեղնաշարը արդեն հասանելի է հայակական շուկայում:
«Fire Bird Distribution FZE»
PO Box 113306
Դուբայ, ՄԱԷ
Հեռախոս: +971 (0)4 298 1880
Ֆաքս: +971 (0)4 298 1884