ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է կանխավճարային բաժանորդների համար ստեղծված` սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների «BlackBerry Complete» փաթեթը, որն ակտիվացնելով` բաժանորդը ստանում է.
- BlackBerry® պրոֆիլին մեկ Էլեկտրոնային վեբ-փոստ հասցե կցելու հնարավորություն. այս հասցեի նամակագրությունը կարելի է վարել անմիջապես սմարթֆոնից՝ առանց մուտք գործելու համապատասխան վեբ կայքը
- BlackBerry® Էլեկտրոնային հասցե ([email protected]). այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարելի է վարել ամբողջ նամակագրությունը
- Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry® Messenger-ի, ինչպես նաև հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված` ակնթարթային հաղորդագրությունների այլ ծրագրերի շնորհիվ
- Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով
- Ներառված ինտերնետ:
«BlackBerry Complete» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:
Փաթեթ | Գործողության ժամկետ (օր) | Ներառված ինտերնետ (ՄԲ) | Արժեք (դրամ) |
«BlackBerry Complete 1» | 1 | 5 | 120 |
«BlackBerry Complete 7» | 7 | 50 | 1000 |
«BlackBerry Complete 30» | 30 | 500 | 3600 |