Մեկնարկում է ԲարՔեմփ Երևան 2013-ը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ հազար մասնագետներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 11-ից 12-ը հնարավորություն կունենան մասնակցելու ԲարՔեմփ Երևան 2013 ոչ պաշտոնական կոնֆերանսին։

Հայաստանյան ՏՏ ոլորտ յուրահատուկ աշխուժություն եւ ստեղծագործական ոգի բերող ԲարՔեմփը Երեւանում անցկացվում է հինգերորդ տարին անընդմեջ։

ԲարՔեմփ Երևան 2013-ի գլխավոր գործընկերն է Օրանժ Արմենիան: Միջոցառման հովանավորներն ու աջակիցներն են Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը և Ինտերնյուս Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ռուսաստանյան RIA Novosti գործակալությունը և SFL ընկերությունը։