Ռոստեկեկոմը Արմավիր քաղաքում նոր վաճառքի և սպասարկման սրահ է բացել

Մայիսի 8-ին Ռոստելեկոմ ընկերությունը Արմավիր քաղաքում բացել է վաճառքի և սպասարկման սրահ, որը թվով յոթերորդն է Հայաստանում: Այն գտնվում է ք. Արմավիր, Հանրապետության 7 հասցեում:

Ռոստելեկոմ սրահները հնարավորություն են տալիս քաղաքի բոլոր բնակիչներին տեղում ծանոթանալու և բաժանորդագրվելու ընկերության ինտերնետ հասանելիության և հեռախոսակապի (շուտով նաև հեռուստատեսության) ծառայություններին, գործող ակցիաներին, ինչպես նաև ձեռք բերելու համակարգիչներ և ժամանակակից աքսեսուարներ:

Ռոստելեկոմ բաժանորդ դառնալու համար հնարավոր է անգամ ուղղակի զանգահարել 060 46 46 46 հեռախոսահամարով և ընկերության մասնագետները կմոտենան ձեզ: