Գիշերային անսահմանափակ ինտերնետ ՎիվաՍել-ՄՏՍ-ից` ընդամենը 200 դրամով

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը ներկայացրեց «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը, որի շնորհիվ «Ալո մենք», «Բարբառ» և «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են ամբողջ գիշեր օգտվել ինտերնետից անվճար:

Անհրաժեշտ է պարզապես ակտիվացնել ծառայությունը` ուղարկելով *145#, և 30 օր շարունակ 01:00–09:00 ժամանակահատվածում կարելի է օգտվել անսահմանափակ ինտերնետից: Ակտիվացման վճարն է 200 դրամ (ներառյալ ԱԱՀ):

«Գիշերային անսահմանափակ ինտերնետ»-ը հարմարավետ ծառայություն է, որն առաջարկում է որակյալ անսահմանափակ ինտերնետ` մատչելի գնով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: