Վերջին ժամանակներս ավելի շատ տարածում են ստանում անլար հարակից պարագաները, որոնք միանում են համակարգչին USB-ի միջոցով: Հետևելով այս մոդային, չինական Rapoo ընկերությունը ներկայացրեց X1800-ը՝ համեմատաբար էժան “երկուսը մեկում” հավաքածուն, որի մեջ մտնում են անլար մկնիկը և ստեղնաշարը:
Երկու սարքերը փաթեթավորված են համեմատաբար փոքր չափսերի ստվարաթղթե արկղում: Չի կարելի ասել, որ սպիտակ արկղը, որի վրա պատկերված են ստեղնաշարը և մկնիկը, շատ ճչան տեսք ունի, այլ հակառակը՝ այն աչքի չի ընկնում: Այդուհանդերձ, արկղի տեսքը շատ որակյալ և ոճային է: Բացի մկնիկից և ստեղնաշարից հավաքածուի մեջ մտնում է նաև USB ընդունիչը և օգտագործման ուղեցույցը: Եվ մկնիկը, և ստեղնաշարը կոմպլեկտավորված են AA-մարտկոցներով:
Երկու սարքավորումների ձևավորման հիմնական գույնը՝ սևն է, որը դարձնում է սարքերը շատ կոկիկ և ոճային: Ստեղնաշարը ամբողջովին արված է բավականին բարձր ամրություն ունեցող անթափանց պլաստիկից: Ի շնորհիվ փայլատ մակերեսի նման պլաստիկի վրա աննկատ են մատնահետքերը, այն չի հավաքում փոշին, այն դժվար է չանգռել: Նկատելի է, որ Rapoo-ն աշխատում էր ստեղծել շատ պրակտիկ ստեղնաշար և այն իրեն հաջողվեց:
Հետաքրքիր յուրահատկություններից է՝ ստեղների բաժանումը բլոքերի մուտքագրման սարքում նախատեսված չէ: Կոճակները տեղադրված են իրարից բավականին մոտ, սակայն, խնայելով տեղը, արտադրողը կարողացավ տեղավորել ստեղնաշարի վրա մի քանի հավելյալ մուլտիմեդիա ստեղներ: Այս կոճակները կապահովեն արագ մուտք գործել ինտերնետ կայքերին, ձայնի բարձրության կարգավորման մակարդակին և մեդիանվագակարգչին:
X1800 ստեղծողները հոգ տարան օգտագործողի մասին՝ ապահովելով սարքի հետ աշխատելու մաքսիմալ հարմարավետություն: Սիմվոլները դրոշմված են սպիտակ գույնով սև ստեղների վրա, ի շնորհիվ ինչին բոլոր նշանները հիանալի կարդացվում են:
Սարքավորման ստորին մասում տեղադրված են սահումը կանխող ռետինե “ոտիկները” և ստեղնաշարի մասին տեղեկություն պարունակող պիտակը:
Ինչը վերաբերվում է մկնիկին, իր կորպուսը նույն ձև արված է սև անթափանց պլաստիկից, ինչը նշանակում է, որ այն ստեղնաշարի կորպուսի նման ամուր և պրակտիկ է: Սակայն ոլորման անիվի կողքի մասը արված է փայլուն մոխրագույն պլաստիկից: Արժե նշել, որ սարքի կորպուսը արտասովոր տեսք ունի սահուն և մի փոքր կոր կողմային եզրերի հաշվին, որի վրա կան նաև սև փայլուն պլաստիկի ընդմիջարկված մասեր:
Ի շնորհիվ մկնիկի կորպուսի էրգոնոմիկ կառուցվածքի կարելի է աշխատաել ինչպես աջ, այնպես էլ ձախ ձեռքով: Մկնիկի ստորին մասուն կարելի է տեսնել մարտկոցը տեղավորելու խցիկը, բացի այդ, այստեղ տեղադրված են “թաթիկները”, որոնք թույլ են տալիս մկնիկին սահել սեղանի մակերեսով, ինչպես նաև սարքի մասին տեղեկություն պարունակող պիտակը: Հետաքրքիը այն է, որ տվյալ մկնիկը չունի միացման/անջատման կոճակներ: Մկնիկի ընդունիչը փոքր է և կոմպակտ, այն արված է USB-սարքի տեսքով:
Համակարգչի հետ մկնիկը և ստեղնաշարը միանում են 2,4 Գգց հաճախականություն ունեցող ռադիոալիքի օգնությամբ: Ինչպես վստահեցնում է արտադրողը, սարքավորումները կարող են աշխատել համակարգչից 10 մ հեռավորության վրա:
Rapoo X1800 աշխատանքի մեջ
Աշխատանքի սկզբում հարկավոր է տեղադրել ընդունիչը համապատասխան USB մուտքին, այնուհետ՝ հեռացնել արգելափակող ժապավանները մկնիկից և ստեղնաշարից: Դրայվերների տեղադրումը հավաքածուի սարքավորումների հետ աշխատանքի համար չի պահանջվում՝ և ստեղնաշարը, և մկնիկը հիանալի աշխատում են ինչպես Windows XP-ում, այնպես էլ Windows 7-ում: Հետաքրքիրը այն է, որ ստեղնաշարի կոճակները ներընկած են, ի շնորհիվ ինչին դրա հետ աշխատելը բավականին հարմար է: Ստեղները բավականին ամուր են նստած, չեն շարժվում, սեղմելու ժամանակ չի լսվում ոչ մի կողմնակի աղմուկ: Հակառակը, սեղմումները փափուկ և սահուն են, նման ստեղնաշարի հետ հեշտ է և հարմար է աշխատել:
Ի շնորհիվ այն բանի, որ սարքավորումների հետ աշխատանքի մեջ լարերը չեն պահանջվում, այն կարելի է հեշտությամբ տեղավորել և աշխատանքային սեղանի, և ծնկների վրա: Ստենաշարը շատ կոմպակտ է, ինչի շնորհիվ այն կարելի հեշտորեն տեղափոխել:
Հարկե նշել նաև խոնավության դեմ պաշտպանությունը, որով կարող է պարծենալ նորույթը՝ այն թույլ կտա չանհանգստանալ այն դեպքում, եթե աշխատանքի ընթացքում որևէ հեղուկ թափվի սարքի վրա:
Մկնիկը, որը մտնում է Rapoo X1800 հավաքածուի մեջ , ստանդարտ սարք է, որը ունի էրգոնոմիկ ստեղներ: Մկնիկը հեշտ և սահուն շարժվում է յուրաքանչյուր մակերեսի վրա, իսկ դրա կոճակները սեղմվում են օպտիմալ ուժգնությամբ: Եթե մկնիկը ձեռք չտալ 10 րոպեյվա ընթացքում, այն մտնում “քնած” ռեժիմի մեջ, ինչը թույլ է տալիս խնայել էլեկտրոէներգիան: Ինչպես պնդում է Rapoo-ն, X1800 հավաքածուի մեջ մտնող ստեղնաշարը կարող է աշխատել մինչև 12 ամիս առանց լիցքավորման, իսկ մկնիկը՝ մինչև 9 ամիս:
Եզրակացություններ
Rapoo X1800-ն հավաքածու է, որի մեջ մտնում են բավականին հարմարավետ և որակյալ սարքավորումներ, որոնք իդեալական հարմար են և ճանապարհին օգտագործման, և աշխատանքային սեղանին տեղադրելու համար: Իսկ սարքավորումների մատչելի գնի շնորհիվ, նորույթները Rapoo-ից միանշանակ հետաքրքիր կլինեն օգտագործողների մեծամասնության համար:
Պաշտոնական դիստրիբյուտոր ԱՊՀ երկրներում՝
«Fire Bird Distribution FZE»
PO Box 113306
Դուբայ, ՄԱԷ
Հեռախոս: +971 (0)4 298 1880
Ֆաքս: +971 (0)4 298 1884