«ՄՏՍ կոնեկտ սահմանափակ»՝ անվտանգ ինտերնետ երեխաների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրեց «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» հետվճարային սակագնային պլանը, որի շնորհիվ ինտերնետը երեխաների համար դառնում է միայն նոր գիտելիքի, աշխարհը ճանաչելու և զարգացման միջոց՝ զերծ անցանկալի և վտանգավոր բովանդակությունից:

Օգտվելով «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» փաթեթից` բաժանորդը հնարավորություն է ստանում վերահսկելու դիտվող կայքերը՝ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված էջեր:

Ավելին, սակագնային պլանին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կստանա «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմ՝ արտոնյալ պայմաններով:

Երեխաների համար ոչ պատշաճ կամ վտանգավոր բովանդակություն պարունակող կոնտենտի հասանելիությունը սահմանափակող, անվտանգ ինտերնետի ապահովման պատրաստի գործիքների՝ հատուկ սակագնային պլանի միջոցով ընտանիքներին և կրթական հաստատություններին առաջարկելը համահունչ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ երեխաների համար անվտանգ առցանց միջավայր և նրանց ներդաշնակ ու առողջ զարգացում ապահովելու վճռականության հետ:

«ՄՏՍ կոնեկտ սահամանափակ» փաթեթի տրամադրման պայմաններ

Ամսավճար

5500 դրամ

Գերարագ ինտերնետի փաթեթ
(ամսական)

5 ԳԲ

Մինչև 22 Մբիթ/վրկ

ներբեռնում և վերբեռնում

Ինտերնետի արագությունը գերարագ փաթեթի սպառումից հետո

256 Կբիթ/վրկ

ներբեռնում և վերբեռնում

Մոդեմներ

ՄՏՍ կոնեկտ դայմոնդ (14.4 Մբիթ/վրկ) անվճար

ՄՏՍ կոնեկտ E353 (21.6 Մբիթ/վրկ) անվճար (մինչև 30.06.2013)

SMS-ի սակագներ

5 դրամ

դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց

20 դրամ

այլ ուղղություններով

Երաշխիքային կանխավճար

5500 դրամ