Ճանապարհորդության պլանավորման լուծումից մինչև տրանսպորտային հոսքերի կառավարման և տեղեկատվական համակարգեր «ԴիջիԹեք Բիզնես ֆորում»-ի ընթացքում

Վրացական AzRy, Newtelco Georgia և Navigator կազմակերպությունները կմասնակցեն «ԴիջիԹեք Բիզնես Ֆորում 2013»-ին, որն այս տարի կկայանա հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում:

AzRy-ը Թբիլիսիի տրանսպորտային ինֆորմացիոն համակարգի ստեղծող և սպասարկող ընկերություն է: Ֆորումի ընթացքում կներկայացնի հետևյալ լուծումներն ու համակարգերը.

— “Journey Planner” (ճանապարհորդություն պլանավորող) լուծումը — այն համացանցի վրա հիմնված լուծում է, որը թույլ է տալիս օգտատիրոջը կանգառներից հաշվարկել ճանապարհորդության օպտիմալ պլանը՝ հաշվի առնելով փոխադրամիջոցների ժամանակացույցերը և օգտատերերի այլ նախասիրությունները:

— Թիֆլիսի ուղեվարձի վճարման համակարգը, որը 2006թ.-ից սկսած կիրառվել են Թբիլիսիի մետրոյի, ավտոբուսների ուղեվարձի վճարման համար

— Հանրային փոխադրամիջոցի տեղեկատվական համակարգը, որը տրամադրում է տեղեկություն տարբեր տրանսպորտների երթևեկության մասին

— Դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգը

— Միացյալ դրամական փոխանցումների համակարգը

— Կոմունալ վճարումների իրականացման համակարգ, որը կիրառվել է խոշորագույն վրացական բանկերի համար

Մյուս ընկերությունը` Newtelco Georgia-ն,  ֆորումին կներկայացնի տվյալների կենտրոն (Data Centre): ԴիջիԹեք Բիզնես ֆորումին կմասնակցի նաև վրացական ՏՀՏ ոլորտի խոշորագույն լրատվամիջոց Navigator-ը:

Միջոցառումը  կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը:

Ֆորումի մուտքն ազատ է: