iPad 5-ը և iPad mini 2-ը կներկայացվեն հոկտեմբերի 15-ին

Ինչպես տեղեկացնում է MacG-ն, «խնձորային» ընկերությունը հոկտեմբերի 15-ին պլանավորել է հատուկ միջոցառում, որի ժամանակ կներկայացնի iPad և iPad mini պլանշետների հաջորդ սերունդները:

Չնայած որ տվյալ տեղեկությունը դեռևս հաստատված չէ Apple-ի կողմից, հարկ է նշել, որ հոկտեմբերը հարմար ամիս է նոր արտադրանքների շնորհանդեսի համար, քանի որ նախատոնական զեղչերի նախաշեմն է:

Բացի դրանից սպասվում է, որ Apple-ը կներկայացնի թարմացված iMac համակարգիչը՝ աշխատող նոր Intel Haswell պրոցեսորով, ինչպես նաև Mac OS X Mavericks ՕՀ-ն և iWatch «խելացի» ժամացույցը: