ASUS-ը պաշտոնապես ներկայացրեց Padfone Infinity-ն

Թայվանական ASUS ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է հաջորդ սերնդի սմարթֆոն-տրանսֆորմեր Padfone Infinity-ն:

Նորույթն ունի 5-դյույմ 1920 x 1080 պիքսել թույլատվությամբ Super IPS էկրան, 2,2Գհց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 800 քառամիջուկ պրոցեսոր, 16/32 Գբ ներկառուցված հիշողություն, 13Մպ f/2.0 հիմնական և 2Մպ f/2.0 դիմային ֆոտոխցիկներ:

Բացի դրանից, սարքը հագեցած է microSD քարտի բնիկով, NFC տեխնոլոգիայով, 2-րդ բարձրախոսով, 2400 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով և SonicMaster բրենդային հնչողությամբ: Սմարթֆոնը համատեղելի է 4-րդ LTE ցանցերի հետ:

Հիբրիդ սարքն աշխատում է Android 4.2.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Asus Padfone Infinity-ն հասանելի կլինի երկու գույնով՝ տիտանե սև և պլատինե սպիտակ:

Սմարթֆոնի արժեքն է  640 դոլլար, իսկ անլար լիցքավորման սարքը կարժենա հավելյալ 240 դոլար:

Աղբյուրը՝ vr-zone.com